Պայմաններ և դրույթներ
Բարի գալուստ LT Coding: Մեր կայքից և ծառայություններից օգտվելով՝ Դուք ընդունում եք սույն Օգտագործման պայմանները և պարտավորվում հետևել դրանց: Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ պայմաններին նախքան համագործակցությունը կամ կայքի շահագործումը: Պայմաններին չհամաձայնելու դեպքում հորդորում ենք դադարեցնել կայքի հետագա օգտագործումը:
1. Պայմանների ընդունում
ԷլԹի Քոդինգ կայքի մուտք գործելով կամ օգտագործելով՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այս պայմաններին և դրույթներին ու բոլոր կիրառելի դրույթներին և կանոնակարգերին: Եթե Դուք չհամաձայնեք որևէ պայմանների հետ, չեք կարող օգտագործել մեր կայքը:
2. Կայքի օգտագործում
Ձեզ տրամադրվում է սահմանափակ, ոչ բացառիկ և չփոխանցելի լիցենզիա՝ «ԷլԹի Քոդինգ» վեբ-կայք մուտք գործելու և այն անձնական, ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար։ Դուք համաձայնում եք չօգտագործել կայքը որևէ անօրինական նպատակով կամ այնպիսի եղանակով, որը կարող է վնասել կամ խափանել վեբ-կայքի աշխատանքը։
3. Տրամադրվող ծառայություններ
«ԷլԹի Քոդինգ»-ն առաջարկում է վեբ մշակման ծառայությունների լայն ընտրանի, ներառյալ՝ front-end և back-end մշակում, SEO օպտիմիզացում, անհատական վեբ հավելվածներ, էլեկտրոնային առևտրի (e-commerce) լուծումներ և այլն: Ծառայությունների մանրամասները նկարագրված են մեր կայքում: Մենք իրավունք ենք պահպանում մեր հայեցողությամբ փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել ցանկացած ծառայություն կամ դրա մի մասը:
4. Հաճախորդի պարտականությունները
Որպես հաճախորդ՝ Դուք պարտավորվում եք տրամադրել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հավաստի, արդիական և ամբողջական տեղեկատվություն։ Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր կողմից տրամադրվող բովանդակության և նյութերի՝ գործող օրենսդրությանը համապատասխանության, ինչպես նաև երրորդ անձանց իրավունքները չխախտելու համար։
5. Վճարում և վճարման պայմաններ
Ծառայությունների բոլոր վճարները հստակ սահմանվում են գնառաջարկում կամ պայմանագրում։ Վճարման պայմանները համաձայնեցվում են LT Coding-ի և հաճախորդի միջև՝ պատվերի հաստատման կամ պայմանագրի ստորագրման պահին։ Վճարումների ուշացումը կարող է հանգեցնել հավելյալ վճարների կամ ծառայությունների մատուցման ժամկետների հետաձգման։
6. Մտավոր սեփականություն
«ԷլԹի Քոդինգ»-ը պահպանում է իր կողմից ստեղծված բոլոր աշխատանքների, այդ թվում՝ կոդի, դիզայնի և սեփականաշնորհված ծրագրային ապահովման մտավոր սեփականության իրավունքները, եթե այլ բան գրավոր նախատեսված չէ։ Ծառայությունների դիմաց ամբողջական վճարում կատարելուց հետո Ձեզ տրամադրվում է վերջնական արդյունքները (deliverables) իրենց նպատակային նշանակությամբ օգտագործելու լիցենզիա։
7. Գաղտնիություն
«ԷլԹի Քոդինգ»-ը և հաճախորդը պարտավորվում են պահպանել նախագծի իրականացման ընթացքում փոխանակված ցանկացած գաղտնի կամ սեփականաշնորհված (proprietary) տեղեկատվության գաղտնիությունը։ Սա ներառում է, սակայն չի սահմանափակվում բիզնես ռազմավարություններով, մարքեթինգային ծրագրերով և հաճախորդների տվյալներով։
8. Պատասխանատվության սահմանափակում
«ԷլԹի Քոդինգ»-ը պատասխանատվություն չի կրում որևէ անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար, որոնք առաջացել են մեր ծառայությունների կամ վեբ-կայքի օգտագործման արդյունքում: Մեր պատասխանատվության չափը սահմանափակվում է հաճախորդի կողմից տվյալ ծառայության համար վճարված ընդհանուր գումարով:
9. Հրաժարում
«ԷլԹի Քոդինգ»-ը իրավունք է պահպանում միակողմանիորեն լուծարել ցանկացած պայմանագիր կամ դադարեցնել ծառայության մատուցումը, եթե հաճախորդը խախտում է սույն Օգտագործման պայմանները կամ դրսևորում է անօրինական կամ անբարեխիղճ վարքագիծ։ Նման դեպքերում հաճախորդը շարունակում է պատասխանատվություն կրել արդեն իսկ կատարված աշխատանքի դիմաց վճարման համար։
10. Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն
Անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականություն բաժնում։ Մենք հանձնառու ենք պաշտպանել Ձեր գաղտնիությունը և մշակել Ձեր տվյալները՝ տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրությանը համապատասխան։
11. Օգտագործման պայմանների փոփոխություններ
«ԷլԹի Քոդինգ»-ը իրավունք է պահպանում ցանկացած պահի թարմացնել կամ փոփոխել սույն Օգտագործման պայմանները: Փոփոխությունները կհրապարակվեն մեր վեբ-կայքում, և թարմացված պայմաններն ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից: Պայմանների պարբերական վերանայումը հանդիսանում է Ձեր պատասխանատվությունը:
12. Դատական իրավասություն
Սույն Պայմանները և դրույթները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ առանց հաշվի առնելու օրենքների բախման (կոլիզիոն) սկզբունքները։
13. Կապ մեզ հետ
Սույն Պայմանների և դրույթների վերաբերյալ հարցերի կամ մտահոգությունների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝
Email: info@lt-coding.com
Phone: +374 (93) 744-755
Մեր կայքի և ծառայությունների օգտագործմամբ Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն Պայմաններին և համաձայն եք դրանց հետ։